Յունիսի 12-ին, Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ամավերջի հանդէսը:
Միաբանութիւնը մուտք գործեց սրահ Վարժարանի «Սիրտ ի սիրտ» հիմնի եւ Հայաստանի Հանրապետութեան օրհնէրգի երգեցողութեան կատարման ներքոյ: Հանդէսի բացումը կատարեց Տրց. Դաւիթ Յարութիւնեանը, որից յետոյ մեներգեցին Ժառանգաւոր սաները: Անգլերէն եւ հայերէն ուղերձներով հանդէս եկան Ընծայարանի շրջանաւարտներից Տրց. Դաւիթ Սաֆարեանը եւ Վարժարանի շրջանաւարտներից Աւետիք Մոմճեանը: Հանդէսի ընթացքում ասումքեցին Ընծայարանի շրջանաւարտներից Տրց. Գուրգէն Բարսեղեանը եւ Տրց. Աշոտ Ղազարեանը: Հանդէսի գեղարուեստական մասը աւարտուեց Ժառանգաւորաց Վարժարանի երգչախումբի երեք ը:
Ապա Վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ Տ. Թէոդորոս Վրդ. Զաքարեանը ներկայացրեց տարեկան տեղեկագիրը: Տեղեկագրի ներկայացումից յետոյ տեղի ունեցաւ մշանակների եւ վկայականների բաշխում: Այս տարի Ընծայարանի բաժնից շրջանաւարտ եղան հինք ուրարակիրներ, իսկ Ժառանգաւորաց Վարժարանից՝ վեց դպիրներ:
Հանդէսը աւարտուեց հանդիսապետ Տ. Սեւան Արք. Ղարիպեանի փակման եւ օրհնութեան խօսքով: